27/03/2017 15:20
Արամ Զավենի Սարգսյանն ու իր եղբայրը իշխանության «կլիենտներ» են, ավարտել են իշխանական թեքումով հեռակա տեխնիկումներ. Մելքումյան
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանը «Ելք» դաշինքի ներկայացուցիչ Արամ Զավենի Սարգսյանին և իր եղբորը՝ Արմեն Սարգսյանին, անվանում է «իշխանության «կլիենտներ», որոնք ավարտել են իշխանական թեքումով հեռակա տեխնիկումները»։
Գառնի համայնքում քարոզարշավի ժամանակ այս մասին հայտարարեց Մ. Մելքումյանը, ապա շարունակեց. «Այդ տեխնիկումների դիպլոմները շալակած՝ իշխանությունից կրթաթոշակ են ստանում։ Ավարտել են, բայց դեռ կրթաթոշակը ստանում են։ Ի՞նչ է, դուք ձեզնից Սարոյան եղբայրնե՞րն եք ներկայացնում, որ մեկը ծառայում է Հանրապետականին, էն մեկն էլ ասում է՝ «կոշտ ընդդիմադիր եմ»։ Էդ ի՞նչ մակարդակ ա, էդ ի՞նչ «պլենդուսային. տրամադրություններ ա, էդ ի՞նչ անմեղսունակության վիճակ ա, ի՞նչի մասին է խոսքը, ո՞ւմ եք ինչի տեղ դրել։ Ժողովուրդ ջան, էսօր երկրում կա երկու ուժ՝ իշխանություն և «Ծառուկյան» դաշինք։ Ապրիլի 3-ի առավոտյան իշխանությունը դառնալու է ընդդիմություն»։