27/03/2017 13:53
Առաջին նախագահի հետ երկար տարիներ եղել եմ և չեմ փոշմանում. Բագրատյան
Եթե ես համաձայն լինեի Լևոն Տեր-Պետրոսյանի Ղարաբաղյան կարգավորման ծրագրին` մենք հիմա միասին կլինեինք, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:
«Ես առաջին նախագահի հետ երկար տարիներ եղել եմ և ես չեմ փոշմանում, որ իր հետ եղել եմ: Եթե ես համաձայնվեի նրա` Ղարաբաղի, այսպես կոչված, ծրագրին` մենք իրար հետ կլինեինք հիմա: Ոչ ոք ինձ չի համոզել, որ այնտեղ ծրագիր կա և կարող է լինել:
Խաղաղությունն այն է, որ հիմա կա, նորից եմ ասում` հիմա է խաղաղությունը: Ցանկացած սխալ քայլ կբերի հավասարակշռության խախտմանն ու նոր պատերազմի», - ասաց Հրանտ Բագրատյանը: