27/03/2017 11:38
Բուլղարիայի ԿԸՀ-ն ավարտում է խորհրդարանի ընտրությունների ձայների հաշվարկը
Բուլղարիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ավարտում է Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ձայների հաշվարկը, փոխանցում է ТАСС-ը:
ԿՀՎ-ի կայքում հրապարկված տվյալներով՝ ձայների 94.33 տոկոսի մշակումից հետո առաջատար է երկրի նախկին վարչապետ Բոյկո Բորիսովի՝ «Բուլղարիայի եվրոպական զարգացման համար քաղաքացիներ» կուսակցությունը: Վերջինիս օգտին քվեարկել է ընտրողների 32.55 տոկոսը:
Բուլղարական սոցիալիտական կուսակցությունը հավաքել է քաղաքացիների ձայների 27.02 տոկոսը: Երրորդ տեղում է գտնվում «Միացյալ հայրենասերներ» կուսակցություն, ում օգտին քվեարկել է 9.12 տոկոսը: