27/03/2017 16:30
Եվրամիությունում մտահոգված են մահմեդական բնակչության արմատականացմամբ
Եվրամիության համար ամենամեծ խնդիրներից մեկը մահմեդական բնակչության ներքին արմատականացումն է, որին ազգային իշխանությունները բախվում են ահաբեկչության դեմ պայքարի ընթացքում: Այս մասին հայտարարել է Ներքին գործերի, միգրացիայի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրոս Ավրամոպուլոսը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ներքին արմատականացումը, իսկ մենք դա կքննարկենք, ամենագլխավոր խնդիրներից մեկն է, որին բախվում ենք»,- լրագրողներին ասել է նա ԵՄ անդամ 28 երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը մասնակցելու համար Բրյուսել ժամանելով:
Եվրոպացի փորձագետների տվյալներով՝ Սիրիայում ահաբեկչական խմբավորումների շարքերում մարտնչում են ԵՄ-ի գրեթե 3 հազար քաղաքացի: Փորձագետները նշում են, թե 15 տարի առաջ ահաբեկիչները մտավորականներին, ուսանողներին հոգևոր առաջնորդներին էին հավաքագրում, ապա հիմա եվրոպացի իսլամիստների երրորդ մասը քրեական անցյալով, բռնությանը և արկածախնդրությանը հակված մարդիկ են: