Մենք ոչ մեկից պակաս չենք՝ թե′ մեր «դուխով», թե′ մեր ինքնասիրությամբ, թե′ մեր խելքով, թե′ մեր «մուսկուլներով». Կարեն Կարապետյան

27/03/2017 11:18

Մենք ոչ մեկից պակաս չենք՝ թե′ մեր «դուխով», թե′ մեր ինքնասիրությամբ, թե′ մեր խելքով, թե′ մեր «մուսկուլներով». Կարեն Կարապետյան


ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մարտի 26-ին այցելել է Շիրակի մարզ: Կարեն Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Աշոցքի, Ամասիայի, Գյումրու, Արթիկի և Անիի նախկին վարչատարածքների ընտրողների հետ, ներկայացրել ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, տարբեր ուղղություններով սկսված բարեփոխումները և ծրագրերը:

«Մեր բոլոր հաջողությունները, անհաջողությունները, թերությունները, սխալները հաշվի առնելով՝ ներկայացրել ենք ծրագիր: Եթե դուք համեմատեք, մեր ծրագիրն իրականում ծրագիր է, և ամպագոռգոռ խոստումներ չկան, որ ապրիլի 3-ին բոլոր խնդիրները լուծվելու են, իսկ ապրիլի 4-ին ընդհանրապես պրոբլեմ չի լինելու: Եթե որոշեք, որ մենք շարունակենք կառավարելը, ապա ձեր առջև պատասխան ենք տալու», - Շիրակի մարզի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահը:

Սոցիալական հարցեր, համայնքային զարգացում և խոշորացում, ենթակառուցվածքների կառուցում ու բարելավում, աշխատատեղերի ստեղծում, բիզնես ծրագրերի խթանում, առողջապահության ոլորտի խնդիրներ, պետական կառավարման համակարգի բարեփոխումներ, սպորտի զարգացում. սրանք Շիրակի մարզի ընտրողներին ամենաշատը հետաքրքրող հարցերն էին: Կարեն Կարապետյանը հանգամանալից ներկայացրել է վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ արդեն իսկ սկսված բարեփոխումները, ծրագրերն ու հետագա քայլերը: «2017թ. հայտարարել ենք ախտորոշման, սանիտարիզացիայի, պետական կառավարման բարեփոխումների, որոշումների կայացման համակարգի ստեղծման և ստաբիլացման տարի: Ախտորոշումը ցույց է տալիս, որ բոլոր ոլորտներում արդյունավետության պակաս ունենք, իսկ դա նշանակում է, որ բոլոր ոլորտներում պետք է բարեփոխումներ անենք: Մեր առաջարկած բարեփոխումները հավակնոտ են ու համարձակ, պրագմատիկ և ռացիոնալ, մենք ունենք կամք, նպատակասլացություն և որոշ դեպքերում նաև կոշտություն՝ դրանք կյանքի կոչելու համար: 

Ես շատ լավ պատկերացնում եմ, որ մեր քաղաքացիներն ունեն բազմաթիվ հիասթափություններ, նեղվածություն, չլուծված սոցիալ-տնտեսական խնդիրներ, արդարության նկատմամբ պակաս, պաշտոնյաների, էլիտաների ոչ ադեկվատ պահելաձև և այլն: Բայց իրականում շատ շահագրգռված եմ, որ մեզնից յուրաքանչյուրն իր մեջ համարձակություն և ուժ գտնի և թասիբի գցի իրեն՝ մենք ինչո՞վ ենք պակաս այն երկրներից, որոնք փոխվել են: Մենք առաջարկել ենք ձեզ ռադիկալ փոփոխություններ՝ ինչպե՞ս պետք է վարվենք հետագայում: Դա ընդգրկված է մեր համալիր ծրագրում», - ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:

Կարեն Կարապետյանը, մասնավորապես, անդրադարձել է Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում նախատեսվող ծրագրերին. «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս տարի Գյումրիում լինելու են 41-45 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ՝ 30-ից ավելի ծրագրերով և 2000 աշխատատեղի ստեղծմամբ: Գյումրու Շիրակ օդանավակայանում իրականացվում է 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր, որից  3 մլն ԱՄՆ դոլարը ներդրվելու է այս տարի: Մոտ ժամանակներս օդանավակայանում  թռիչքներ կիարկանացնի նոր ավիաընկերություն: Թումո ընկերությունն այստեղ նոր կենտրոն է բացելու, որն իրականում աշխարհայացք, տրամադրություն փոխող ծրագիր է: Մենք սկսել ենք Կումայրի մշակութային կենտրոնի վերականգնման ծրագիրը, և ես պատիվ ունեմ ձեզ զեկուցելու, որ իմ ընտանիքի անդամները նույնպես մասնակցել են այդ ծրագրին: Մենք ստեղծել ենք հատուկ ֆոնդ, որի ներդրումային արժեքը 10 մլն ԱՄՆ դոլար է: Այն ոչ միայն նրանով է հետաքրքիր, որ  ըստ մեր  գնահատականի, 500-700 աշխատատեղ է ստեղծելու, այլ նաև  առաջին անգամ նոր մշակույթ է բերելու Գյումրի, որտեղ լինելու է մասնավոր կապիտալ, կենսաթոշակային ֆոնդ, ապահովագրական ֆոնդ և ենթակառուցվածքներ»:

Խոսելով 6 ամսվա կատարված աշխատանքի, կառավարության ծրագրի իրականացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն ամբողջությամբ կատարված է: Վարչապետը ներկայացրել է կառավարման, տնտեսական և սոցիալական ոլորտներում բարեփոխումների ընթացիկ արդյունքները. «Նախ և առաջ, մենք փոխել ենք կառավարման թիմը, հստակ ազդակ ենք տվել, թե կառավարական էլիտան, պաշտոնյաներն ինչ կեցվածք պետք է ունենան: Մենք անցնում ենք ավելի ճկուն և պրագմատիկ որոշումների կայացման: Անձնական պատասխանատվության ինստիտուտն ենք  ներդրել յուրաքանչյուր նախարարի համար: «Մեկ պատուհանի» գաղափարն ենք իրականացնում  պրակտիկորեն բոլոր ծառայություններում: Հարկային, մաքսային մարմիններում սկսել ենք շատ մեծ բարեփոխումներ, որոնց արդյունքում այսօր հարկային ծառայության հետ շփման ժամանակ բիզնեսը չի նեղվում: 140 ծառայությունից 67-ը պետական սեկտորից տվել ենք մասնավորին, և դուք այսօր կարող եք այդ ծառայություններից օգտվել ամենուրեք: Մենք հիմնովին, շատ ռադիկալ բարեփոխումներ ենք սկսել տարածքային կառավարման մեջ: Հայտարարել ենք, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է ամեն օր իր վրա աշխատի: Առանց էլիտայի մտածելակերպի փոփոխության չենք կարող մեր երկիրը փոխել:

Տնտեսական ոլորտում մոնոպոլ, գերիշխող դիրք ունեցող մատակարարների խնդիրը սկզբունքորեն լուծել ենք: Այսօր չկա որևէ ապրանքի մատակարարում, որտեղ մենք չունենք դրանց  քանակի կտրուկ աճ: Դա բերել է նրան, որ Նոր տարվա շեմին Վերին Լարսում ունենալով ապրանքի սահմանափակումներ, որոնց պարագայում միշտ գների աճ ենք ունեցել, այս տարի դա չենք: Մենք իջեցրել ենք գազի և էլեկտրաէներգիայի սակագները»:

Համայնքային կառավարման արդյունավետության բարձրացման համատեքստում Կարեն Կարապետյանը նաև խոսել է համայնքների զարգացման հնգամյա ծրագրի և խոշորացման անհրաժեշտության մասին: «Համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը  չափազանց կարևոր փաստաթուղթ է, որից սկսվելու են երկրի փոփոխությունները: Մենք գնալու ենք խոշորացման, որովհետև դա տրամաբանական է և լավացնելու է համայնքների կառավարելիությունը: Պետք է գան պրոֆեսիոնալ կառավարիչներ, որ լավ կառավարեն և ժողովուրդը լավ ապրի, որովհետև խոշորացման արդյունքում հավանականություն ունենք ընտրել ավելի քիչ, բայց ավելի լավ կառավարիչներ», - շեշտել է Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալը:

Կարեն Կարապետյանը նաև ներկայացրել է տրանսպորտային ենթակառուցվածքների բարեփոխման ծրագրերը. «Մենք Հայաստանի համար նոր տրանսպորտային ցանց ենք կառուցելու: Համակարգը սկզբունքորեն փոխելու ենք.  տրանսպորտային ցանցը տրամաբանական շահութաբերությամբ կտորների բաժանելով և երկարաժամկետ պայմանագրեր տալով՝ ակնկալում ենք, որ կամաց-կամաց ձևավորվեն խոշոր տրանսպորտային ընկերություններ, որոնք համարձակություն կունենան  ներդրում կատարել և նորմալ ավտոբուսներ ձեռք բերել»:

ՀՀԿ առաջին փոխնախագահն ընդգծել է, որ  Հանրապետական կուսակցությունն իր ծրագրով հստակ գիտի՝ ինչպես երկիրն այս վիճակից հանել. «Մենք ոչ մեկից պակաս չենք՝ թե′ մեր դուխով, թե′ մեր ինքնասիրությամբ, թե′ մեր խելքով, թե′ մեր մուսկուլներով: Եվ ինչո՞ւ մենք չպետք է փոխենք մեր երկիրը, ուրիշները կարողանան փոխել: Այդ առումով չափազանց շահագրգռված եմ, որ դուք լավատեսորեն տրամադրվեք, չնայած որ կենցաղային պայմաններն այսօր լավատեսության շատ մեծ հիմք չեն տալիս: Բայց հավատացնում եմ ձեզ՝ մի քանի տարի անց ունենալու ենք որակապես այլ երկիր: Մեր թիմը գիտի՝ դա ինչպես անել և շատ լավ գիտակցում է, թե գլուխներս ինչի տակ ենք դնում: Այսօրվա կառավարիչների թիմը շատ հայրենասեր է, պարկեշտ ու պրոֆեսիոնալ: Մեզ՝ որպես ՀՀ քաղաքացիների, որպես կառավարիչների համար գերագույն բավականություն կլինի այն, որ կարողանանք ծառայել մեր երկրին, մեր հայրենիքին, մեր ու ձեր երեխայի,  թոռան համար թողնենք նորմալ երկիր: Պետք է դրան հավատալ, եթե չհավատանք, չենք կարող առաջ շարժվել: Քարոզարշավի մեջ ես ունեմ որոշակի բավարարվածություն այն առումով, որ անկեղծ, ազնիվ խոսում եմ այն մասին, ինչի տակ կարող եմ մտնել և որևէ հարցում արհեստական չեմ հաճոյացել: Մենք միշտ ասել ենք՝ մեր կուսակցությունը բազմաշերտ է և ամենամեծն է: Մեր կուսակցության մեջ  յուրաքանչյուր քաղաքացի  կարող է տեսնել իր տեսակին, ինչն արտահայտում է մեր երկրի ընդհանուր պատկերը»:

Կարեն Կարապետյանը կոչ է արել ապրիլի 2-ին ակտիվ  քաղաքացիական դիրքորոշում դրսևորել և ընտրություն կատարել. «Սիրելի′ ժողովուրդ, ձեր միջով անցկացրեք բոլոր ծրագրերը, որ լսել եք, մտածեք՝ ում եք վստահելու վաղը մեր երկիրը ներկայացնելու, բանակը կառավարելու, արդարադատության գլխին կանգնելու, կրթությունը զարգացնելու գործը: Մենք իրականում ձեզ ներկայացրել ենք համալիր, մեծ, հավակնոտ ծրագիր և պատկերացնում ենք՝ ինչպես դա անել: Եթե դուք որոշեք ձեր ձայնը տալ մեր ռեյտինգային  թեկնածուներին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, ապա մենք խոստանում ենք, որ դրա պատասխանը ձեզ տալու ենք»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:44 Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը Այսօր, 11:36 Պատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆ Այսօր, 11:31 Կիրանցի դպրոցում դասադուլ է Այսօր, 11:29 Բոլոր կարծրատիպերը, որոնք այսօր առկա են մեր հասարակությունում, կրթության բացերի հետևանք են. ՄԻՊ Այսօր, 11:21 Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներ Այսօր, 11:18 Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել է Այսօր, 11:16 Գառնի գյուղի Չարենցի փողոցի տներից մեկի և հարակից տան բակում գտնվող հացատան տանիքում հրդեհ է բռնկվել Այսօր, 11:05 «Թաթոյան» հիմնադրամը ներկայացրել է Տավուշում փաստահավաք աշխատանքների արդյունքները․ Քարտեզային տեսանյութ, փաստեր Այսօր, 10:55 ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:50 Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրան Հարությունյանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը (Լուսանկարներ) Այսօր, 10:46 «Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. Հովհաննիսյան Այսօր, 10:44 Ժամը 10-ի դրությամբ Երևանում փակ փողոցներ չկան. ՀՀ ոստիկանություն Այսօր, 10:41 Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել՝ «Հաղթանակ» այգու տնօրենը թքել է իրենցից մեկի դեմքին Այսօր, 10:36 Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը Այսօր, 10:33 Երևան-Սևան մայրուղում պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատարները` արգելելով գալ Երևան (Տեսանյութ) Այսօր, 10:30 «Հողատու՛», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանի վարչական շրջաններում․ Լուսանկարներ (Տեսանյութ) Այսօր, 10:27 Երևանում և մարզերում մեկնարկել են անհնազանդության ակցիաները. քաղաքացիները բեռնատարներով փակել են Ազատության պողոտան Այսօր, 10:17 Մամիկոն Ասլանյանը կշարունակի մնալ կալանավորված Այսօր, 10:10 Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար Այսօր, 09:56 «Ժողովուրդ». ՔՊ քրեական գործերով անցնող, կամ այդպիսի հարազատներ ունեցող պատգամավորները չեն համարձակվի նեղացնել Սասուն Խաչատրյանին Այսօր, 09:54 «Հրապարակ». Գյուղից երևում է դիրքերի քանդման գործընթացը Այսօր, 09:51 «Ժողովուրդ». Աննա Հակոբյանի այցը Գյումրի քողարկված քաղաքական նպատակ է ունեցել Այսօր, 09:50 «Հրապարակ». «Որոշակի հարցեր կան, որոնք դեռևս ճշգրտումների փուլում են» Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի կադրերի ընտրության պատկերը Այսօր, 09:40 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում լուծարվում է սփյուռքի բաժինը Այսօր, 09:39 «Ժողովուրդ». Բյուջեով սպասարկվող մեքենաներով նախագահ Վահագն Խաչատուրյանը մեկ անգամ չայցելեց ապօրինի բերման ենթարկվածներին Այսօր, 09:37 «Հրապարակ». Երբ Ալիևը փախստականների անվան տակ Հայաստան ուղարկի հատուկ ծառայությունների ներկայացուցիչների, «բոլոլան» այդ ժամանակ կսկսվի 25/04/2024 23:01 Փաշինյանը «սահմանազատման» գործընթացի մասին զեկույց է ներկայացրել ՔՊ-ականներին 25/04/2024 22:52 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանը, ում արգելել են մուտք գործել ՀՀ տարածք, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը 25/04/2024 22:41 Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով 25/04/2024 22:30 Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին 25/04/2024 22:17 Ծնկափոսային տարածության կիստա․ Ախտորոշումն ու բուժումը 25/04/2024 22:03 Կտրուկ ակտիվացել է Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցումը Հայաստան 25/04/2024 21:53 «Տեղի է ունենում՝ ըստ անհրաժեշտության»․ Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է 25/04/2024 21:42 Տավուշում ականազերծում անող զինծառայողի աջ ոտնաթաթն է պոկվել պայթյունից 25/04/2024 21:32 Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացածը պայմանագրային զինծառայող է 25/04/2024 21:19 Շատ ոստիկանների համար Նիկոլի «թասիբ պահելը» պաշտոնական առաջխաղացում ապահովելու միջոց է դարձել․ Աբրահամյան 25/04/2024 21:06 Կարիք կա ոչ միայն չմոռանալու անցյալը, այլև ապագայի ղեկը ժողովրդին վերադարձնելու 25/04/2024 20:43 Նիկոլ Փաշինյանի ընտանեկան վրեժխնդրությունը բավարարելու համար, քննիչները մարդկանց մեղադրանքներ են առաջադրել․ Թագուհի Թովմասյան 25/04/2024 20:23 Ռուբեն Վարդանյանին թույլ են տվել կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հարազատները նրան խնդրել են դադարեցնել հացադուլը 25/04/2024 20:03 Արտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում մասնակցել են ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նստաշրջանին 25/04/2024 19:50 «Սահմանազատման» գործընթացի վերջին զարգացումները Մհեր Գրիգորյանը Իրանի դեսպանի հետ է քննարկել 25/04/2024 19:38 Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում 25/04/2024 19:26 Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, ՊՆ-ից հաստատել են 25/04/2024 19:18 Միրզոյանը Սերբիայի առաջին փոխվարչապետի հետ «սահմանազատման» գործընթացն է քննարկել 25/04/2024 19:05 «Սահմանազատման» դեպքում «այլընտրանքային» հռչակվող ճանապարհի և թշնամու հեռավորությունը 25-30 քայլ է լինելու 25/04/2024 18:55 Բելառուսում հաստատել են ռազմական նոր դոկտրինը. զսպման միջոց է դիտարկվում ռուսական միջուկային զենքի տեղակայումը երկրում 25/04/2024 18:41 Ուղիղ գծով՝ մոտ 170 մետր և ամբողջությամբ դիտարկվող․ Կիրանցում նոր կառուցվող դպրոցի հեռավորությունն է լինելու թշնամուց 25/04/2024 18:31 «Ազգային հարցերի շուրջ պիտի լինի միասնականություն»․ Դադիվանքի վանահայրերից Հայր Դերենիկը Կիրանցում է 25/04/2024 18:19 Եթե ուզում ենք, որ երկիրը մնա հայկական, ապահայկական իշխանությունը պետք է հեռանա 25/04/2024 18:05 Ապրիլի 25-ի դրությամբ Տավուշում 20 սահմանային սյուն են տեղադրել 25/04/2024 17:50 «Մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին»․ Քննչականը՝ «Բևեռի» կին ցուցարարին ձերբակալելու մասին 25/04/2024 17:42 Կորոնավիրուսային վարակի ընթացքում բուժառուների հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա՝ Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ 25/04/2024 17:30 Գառնիկ Դանիելյանը դուրս է եկել հիվանդանոցից․ Ասպրամ Կրպեյանի հետ գնում է՝ միանալու կիրանցիներին 25/04/2024 17:23 Խաղաղ ակցիայից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ արձանագրություններ են կազմել՝ «ոստիկանի պահանջին չենթարկվելը» 25/04/2024 17:12 Էդգար Ղազարյանին ազատ են արձակել 25/04/2024 16:58 «Ոտքի՛, քանի չի հանձնել» 25/04/2024 16:51 16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել է 25/04/2024 16:30 Ալագյազում կկառուցվի Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց 25/04/2024 16:19 ՀՀ պետական բյուջեի դեֆիցիտը կազմում է ավելի քան 188 միլիարդ 866 միլիոն դրամ. հաշվետվությունը կներկայացվի ԱԺ 25/04/2024 16:10 Եթե սիրում ես հայրենիքդ, ապա ցանկացած ոլորտում կհաջողես. տարվա լավագույն պարեկ Խաչիկ Հովհաննիսյան 25/04/2024 16:00 Սուրեն Պապիկյանն ու ԵԽ Երևանի գրասենյակի ղեկավարը քննարկել համագործակցության վերաբերյալ մի շարք հարցեր 25/04/2024 15:48 Ալիևն ու Ղրղզստանի նախագահն այցելել են օկուպացված Արցախ 25/04/2024 15:34 Վեդիի ոստիկանության բաժնում եմ. Քոչարյան 25/04/2024 15:26 Սանոսյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր 25/04/2024 15:14 Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն 25/04/2024 15:02 Դեռ համաձայնություն չստորագրած՝ սահմանազատում են իրականացնում, վաղը, որ պատասխանատվության ենթարկեն, թող լացուկոծը չդնեն, թե շեֆը Նիկոլն էր. Մանուկյան 25/04/2024 14:53 Մոսկվան սպասում է Փաշինյանին՝ ԵԱՏՄ գագաթնաժողովում 25/04/2024 14:47 1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ 25/04/2024 14:43 Երևանում և Նոյեմբերյանում բողոքի ակցիայի 29 մասնակից է բերման ենթարկվել 25/04/2024 14:36 Հայաստանն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող քաղաքացուն 25/04/2024 14:32 Տավուշում ապրիլի 21-ին միջպետական ավտոճանապարհը փակելու ընթացքում առերևույթ խուլիգանական արարքներ կատարելու մեղադրանքով մեկ անձ կալանավորվել է 25/04/2024 14:29 Փակվել է նաև Արամ Խաչատրյան փողոցը 25/04/2024 14:25 Քաղաքացիները փակել են Հայաստան-Իրան ճանապարհի Արարատի կամրջի հատվածը 25/04/2024 14:20 Քաղաքացիները արգելափակել են Ալավերդի-Թբիլիսի միջպետական ավտոճանապարհը 25/04/2024 14:07 Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատթարացել է, նրան տեղափոխում են Նոյեմբերյանի հիվանդանոց 25/04/2024 14:01 Այն մարդիկ, ովքեր ամեն օր իրենց ոտքերը մաքրում են Սահմանադրության վրա, պետք է հեռանան. Հակոբյան (Տեսանյութ) 25/04/2024 13:57 Բագրատաշեն տանող ճանապարհին շտապօգնության մեքենա ժամանեց. Ոստիկաններին հաջողվեց բռնի ուժով ճանապարհը միակողմանի բացել 25/04/2024 13:55 Սա ակցիա չէ, սա հայի ընդվզում է թուրք ռեժիմի դեմ. Նաիրա Զոհրաբյան 25/04/2024 13:50 Ընդամենը 25-30 հանգույց փակվի, քաղաքը կպարալիզացվի. Քոչարյան (Տեսանյութ) 25/04/2024 13:45 Ընդդիմադիրները երրորդ երկրի դրդմամբ զբաղված են Հայաստանի ու Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելու գործով. Ալեն Սիմոնյան 25/04/2024 13:43 Շատ դրական եմ վերաբերվում. պետք է քննարկել Բաքվից գազ գնելու հարցը. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:34 Կիրանց–Ոսկեպար ճանապարհին ոստիկանությունը փորձեց ճանապարհը բացել. բախման հետևանքով Գառնիկ Դանիելյանն ուշագնաց եղավ 25/04/2024 13:31 Էդգար Ղազարյանին և մի շարք քաղաքացիների բերման ենթարկեցին (Տեսանյութ) 25/04/2024 13:26 Հիմա Տավուշն ավելի պաշտպանված տարածք է. սահման ենք ֆիքսել. Ալեն Սիմոնյան (Տեսանյութ) 25/04/2024 13:24 Երևանում անհնազանդության ակցիաներ են. Խորենացի-Զաքյան հատվածը փակ է 25/04/2024 13:20 Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 14.3%-ով 25/04/2024 13:18 Քաղաքացիները փակել են Չարենց փողոցը 25/04/2024 13:16 Իրանի իշխանությունները մահապատժի են դատապարտել հայտնի ռեփեր Թոմաջ Սալեհիին. հայտնի է պատճառը 25/04/2024 13:10 Ոստիկանները բերման ենթարկեցին Գերասիմ Վարդանյանին (Տեսանյութ) 25/04/2024 13:08 Փակ է Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղին՝ Բագրատաշենի հատվածում 25/04/2024 13:07 Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո Աթայան 25/04/2024 13:04 Ապարան-Վանաձոր ճանապարհը փակ է Ալագյազի հատվածում. Լուսանկարներ 25/04/2024 12:57 «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել. 7 անձ բերման է ենթարկվել 25/04/2024 12:53 «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցումն այս տարի կանցկացվի ապրիլի 28-ին 25/04/2024 12:50 Ջազի միջազգային օրը՝ Երևանում 25/04/2024 12:45 Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի 25/04/2024 12:42 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը տեղեկացրել է Տավուշի Ազատամուտ գյուղի հետ իրենց ծրագրերի մասին 25/04/2024 12:38 Քաղաքացիները փակել են ՀՀ-Իրան միջպետական ճանապարհը՝ Տիգրանաշենի հատվածում 25/04/2024 12:35 Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր