27/03/2017 14:02
Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի հավաքականին հաճելի էմոցիաների համար
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին՝ հայ երկրպագուներին պարգևած հաղթանակի համար։
«Շնորհակալություն մեր սիրելի ֆուտբոլիստներին երեկվա հաղթանակի և մեզ բոլորիս պարգևած հաճելի էմոցիաների համար», -Facebook-յան իր էջում գրել է վարչապետը։
Հիշեցնենք, որ մարտի 26-ին Երևանում կայացել է 2018-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպումը. Հայաստանի հավաքականը 2:0 հաշվով հաղթանակ է տոնել։