27/03/2017 14:48
Հարավային Կորեայի դատախազությունը պահանջում է նախկին նախագահ Պակ Կըն Հեի ձերբակալությունը
Հարավային Կորեայի դատախազությունը որոշել է պահանջել նախկին նախագահ Պակ Կըն Հեի ձերբակալությունը։ Նրան մեղադրում են կոռուպցիոն սկանդալին մասնակցության համար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Մեղադրյալը չարաշահել է իր հսկայական իշխանությունն ու նախագահի կարգավիճակը՝ ընկերություններից կաշառք ստանալու և կորպորատիվ կառավարման նրանց իրավունքները ոտնահարելու համար», - ասվում է դատախազության հայտարարությունում։
Մեղադրող կողմը նաև նշում է, որ Պակ Կըն Հեի պատճառով «պետական գործերի մասին կարևոր գաղտնի տեղեկության» արտահոսք է եղել։
«Դա լուրջ հարցեր է առաջացնում», - նշվում է փաստաթղթում։
Դատախազներն ընդգծում են, որ մեծ քանակությամբ ապացույցներ են հավաքել, սակայն մեղադրյալը հերքում է իր մեղքը։