27/03/2017 13:38
Ոչ մի բան չհաջողվեց անել, որ ընդդիմությունը միավորվի. Հրանտ Բագրատյան
«Ազատ դեմոկրատներ»-ի ընտրողները հիմնականում մտավորական մարդիկ են` հասկացող մարդիկ շատ կան, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչ Հրանտ Բագրատյանը:
Նա ափսոսանք հայտնեց, որ ընդդիմությանն այդպես էլ չհաջողվեց միավորվել:
«Մեղքս պիտի ընդունեմ նաև իմ չափով` ոչ մի բան չհաջողվեց անել, որ միավորվի ընդդիմությունը, դա մեր մեղքով էր` 3 ուժ կար, եթե գոնե դրանք միավորվեին 30-40 տոկոս ձայն կգար», - ասաց Հրանտ Բագրատյանը:
Նա նշեց` խոսքը «Ելք»-ի, «Ազատ դեմոկրատների և Կոնգրես-ՀԺԿ դաշինքի մասին է:
«Եթե չլինեին Ղարաբաղի հարցով այս մոտեցումները ՀԱԿ-ի... Ես անկեղծ եմ, նորից եմ ասում, ամեն ինչ արել եմ, ոչ մի ամբիցիա չեմ ունեցել ` չգիտեմ ո՞վ, ո՞ւմ ի՞նչ ասեց` վերջում չստացվեց», - ասաց Հրանտ Բագրատյանը: