27/03/2017 14:28
Պետք է ալիքը ջրհեղեղի նման նենց գա, որ լինի 90/10, որ ապրիլի 3-ին արթնանաք ու մեր դեմը խաղ չլինի. Միքայել Մելքումյան
«Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչները Կոտայքի մարզի Գառնի համայնքում են։
«Ինձ գյուղերում հարցնում են, ասում են՝ պարոն Մելքումյան, ինչո՞ւ պարարտանյութը չի էժանանում, վառելիքն ինչո՞ւ չի էժանանում, ջրի հետ կապված խնդիրն ինչո՞ւ չի լուծվում», - հայտարարեց դաշինքի ներկայացուցիչ Միքայել Մելքումյանն, ապա ավելացրեց.
«Ասեմ ինչու, ժողովո՛ւրդ ջան, որովհետև մեր երկրում կարգը հետևյալն է՝ քաղաքական իշխանությունը մի 20-30 ընտանիքի տալիս է կոնկրետ արտոնություններ, ասում է՝ այ դու, կարող ես բենզինը բերել, դու կարող ես սոլյարկա բերել, պարարտանյութը, մի ուրիշն էլ՝ բանան ու ցիտրուսը կարող է բերել։ Հետո, երբ 5 տարի անցնում է, կանչում է այդ մարդկանց, ասում է՝ լսի, ես այսքան արտոնություններ եմ տվել քեզ, գնա մի տարվա փողը բեր, ծախսի, ընտրակաշառք բաժանի, որպեսզի իշխանությունը վերարտադրվի։ Սա ֆեոդալական կառավարման համակարգ է»։
Մելքումյանն ասաց, թե պայման չկա, որ երկրում կառավարողները, նախարարներն աշխատեն։
Նրա խոսքով՝ մարդկանց ուզում են ներշնչել, որ «ոչինչ չենք կարող փոխել, թոշակ չենք կարող տալ, աշխատավարձ չենք կարող տալ»։
Այնինչ, ըստ Միքայել Մելքումյանի, ամեն ինչ փոխել է պետք, բայց այդ փոխելը ոչ թե պետք է այնպես լինի, որ Ծառուկյան դաշինքը 51-52 տոկոս ձայն ստանա, Հանրապետականն էլ՝ 34։
«Պետք է ալիքը ջրհեղեղի նման նենց գա, որ լինի 90/10, որ ապրիլի 3-ին արթնանաք ու մեր դեմը խաղ չլինի։ Սա լուծման միակ ձևն է», - ասաց նա։