27/03/2017 15:06
Պակիստանն Աֆղանստանի հետ սահմանին սկսել է արգելապատնեշի կառուցում
Պակիստանն սկսել է արգելապատնեշի կառուցում՝ Աֆղանստանի հետ սահմանի առանձին հատվածներում, հայտնում է РИА Новости-ն:
Պակիստանն անցյալում բազմիցս հայտարարել է սահմանին արգելափակոցներ կառուցելու մտադրության մասին, բայց ամեն անգամ այն չի իրագործվել: Սակայն փետրվարին Պակիստանի բանակն ահաբեկչական գործողություններից մեկից հետո հայտարարել է, որ փետրվարի գրոհները կատարվել են Աֆղանստանի տարածքում թաքնված ահաբեկիչների ցուցումով: Դրա հետևանքով այդ երկրի հետ սահմանը փետրվարի 17-ից մինչև մարտի 20-ը փակ է մնացել Պակիստանի տարածք զինյալների ներթափանցման դեմ պայքարի շրջանակներում:
«Շտաբի պետը (գեներալ Քամար Ջավիդ Բաջվան) հայտարարել է, որ պակիստանա-աֆղանական սահմանին արգելափակոցների կառուցումն սկսվել է, և որ Բաջաուրի և Մոհմանդի սահմանային շրջաններն առաջնայինն են անվտանգության մեծ սպառնալիքի պատճառով», - հայտնել են բանակի մամուլի ծառայությունում: