27/03/2017 11:35
Սեյրան Օհանյանը չի բառացում, որ կձերբակալեն իրեն (Տեսանյութ)
«ՕՐՕ» դաշինքը գլխավորող պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը չի բառացում, որ կձերբակալեն իրեն։
«Ինձ ասել են՝ ճիշտն ասած, ժամանակ չի լինում ուշադրություն դարձնել այդ ամենին», - այսօր լրագրողների հետ հանդիպման ասաց Սեյրան Օհանյանն՝ անդրադառնալով իրենց ձերբակալելու մասին լուրերին։
Նրա խոսքով՝ այդ բոլոր լուրերն ապատեղեկատվություն են։
«Դրանք բոլորն ապատեղեկատվություն են, ես քայլում եմ Հայաստանի Հանրապետությունում, գտնվում եմ մեծ քաղաքական գործընթացների մեջ, եթե նման տեղեկություն լիներ, գոնե իրավապահ ոլորտից մեկը կանդրադառնար դրան, բայց Հայաստանում ենք, ոչինչ չի բացառվում», - նշեց նա։