27/03/2017 18:51
Երկրորդ անգամ ոչնչացվել է Տիգրան Ուրիխանյանի ենթաշտաբերի ցուցապաստառները
Այսօր Լենինգրադյան 48/4 հասցեով և Վ. Համբարձումյան 12/6 հասցեով գործող Տիգրան Ուրիխանյանի նախընտրական ենթաշտաբերից ահազանգ է ստացվել կենտրոնական շտաբ առ այն, որ ոչնչացվել է այդ ենթաշտաբերի ցուցապաստառները:
«Ուրիխանյանի կենտրոնական շտաբից հաղորդում է տրվել Արաբկիրի և Մաշտոցի ոստիկանության բաժիններ: Սա արդեն Ծառուկյան դաշինքի թեկնածուի պաստառների ոչնչացման երկրորդ դեպքն է, սակայն բացահայտված մեղավոր դեռևս չկա: Եզրակացությունները թողնում ենք ընտրողներին»,-ասված է Տիգրան Ուրիխանյանի նախընտրական շտաբի տարածած հայտարարությունում։