27/03/2017 12:23
«ՕՐՕ»-ի հարցումներով բացահայտ առավելությամբ առաջին տեղում իրենց դաշինքն է
«ՕՐՕ» դաշինքի երրորդ համար, ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է «Gallup»-ի հրապարակած տվյալներին:
«Մեր նորագույն պատմության մեջ երբեք այսքան շուտ ընտրատեղամասերից դուրս այսքան մասսայական, այսքան բացահայտ ընտրակեղծիքներ դեռ չեն եղել», - ասաց նա։
Խոսելով «Gallup»-ի կողմից հրապարակած տվյալներին՝ Վարդան Օսկանյանն ասաց, որ իր համար նման կազմակերպություն գոյություն չունի։
Նրա խոսքով՝ իրենց դաշինքը նույնպես հարցումներ է արել։
«Այդ հարցումներով Հանրապետական կուսակցությունը շատ քիչ ռեյտինգ ունի, թիվ չեմ ասում, բայց շատ, շատ, շատ ցածր ռեյտինգ ունի ՀՀԿ-ն», - նշեց նա։
Վ. Օսկանյանի խոսքով՝ բացահայտ առավելությամբ առաջին տեղում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն է։
«Մենք ունենք բավական ծանրակշիռ տեղ», - ասաց նա։