27/03/2017 11:25
ՕՐՕ-ն Բաբայանի իրավունքների պաշտպանելու գործում մինչև վերջ գնալու է
«Սամվել Բաբայանը մեր մարտական ընկերն է, տարբեր ժամանակներում իր հնարավորության սահմաններում աջակցել է մեզ», - այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Նա նշեց, որ Սամվել Բաբայանի իրավունքների պաշտպանելու գործում մինչև վերջ գնալու են։
«Մենք աշխատում ենք Սամվել Բաբայանի փաստաբանի հետ, նա բոլոր տեղեկությոինները մեզ տալիս է, ու նրա տված տվյալներով Սամվել Բաբայանն այս ամենը չի վերցրել իր վրա ու չեմ կարծում, որ նա կարող էր այսպիսի փոքր խնդիրներով զբաղվել, մանավանդ, այս ժամանակահատվածում», - նշեց Սեյրան Օհանյանը։
Նրա խոսքով՝ տեղի ունեցածը քաղաքական հետապնդում է Սամվել Բաբայանի, և «ՕՐՕ» դաշինքի նկատմամբ։
«Սա ցույց է տալիս, որ մեր դաշինքն ունի ուժ, վերահսկողությունից դուրս է», - ընդգծեց պաշտպանության նախկին նախարարը։