Եվ ես, և Սամվել Բաբայանը համբերատար սպասում ենք նախաքննության ընթացքին. Փաստաբանը «Իգլա»-ի գործից մանրամասներ է ներկայացրել (Տեսանյութ)

27/03/2017 15:58

Եվ ես, և Սամվել Բաբայանը համբերատար սպասում ենք նախաքննության ընթացքին. Փաստաբանը «Իգլա»-ի գործից մանրամասներ է ներկայացրել (Տեսանյութ)


Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին, ով մեղադրվում է «Իգլա»-ի արձակման խողովակ և «9М39» տեսակի հրթիռի ապօրինի շրջանառության գործի շրջանակներում, ԱԱԾ-ում նախ հարցաքննել են որպես կասկածյալ, մարտի 24-ին առաջադրել են մեղադրանք, այնուհետև նույն օրը միջնորդություն է ներկայացվել Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որտեղ էլ բավարարվել է միջնորդությունը։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, և Բաբայանը կալանավորվել է երկու ամսով։

Բաբայանի շահերի պաշտպանությունն իրականացնող փաստաբան Ավետիս Քալաշյանը այս պահին վերաքննիչ բողոք է պատրաստում՝ երկու օր հետո Վերաքննիչ դատարանում բողոքարկելու կալանավորման մասին դատարանի որոշումը։

Փաստաբանը Aysor.am-ին տված հարցազրույցում պատասխանել այս քրեական գործի վերաբերյալ մի քանի հարցի։

- Պարոն Քալաշյան, իրականացվող նախաքննության օբյեկտիվության հետ կապված, դուք որևէ խնդիր տեսե՞լ եք։

- Ընդհանրապես, կարծում եմ, վաղաժամ է որևէ կարծիք հայտնել նախաքննության մասին։ Ինչ վերաբերում է մինչ այժմ գործով իրականացված քննչական գործողություններին, մեր տեսանկյունից ելնելով՝ օբյեկտիվ է, քանի որ նրա ոչ մի իրավունքի խախտում թույլ չի տրվել, նրա հետ կապված բոլոր քննչական գործողությունները կատարվել են իմ ներկայությամբ, այդ ընթացքում ամեն ինչ նորմալ, իր հունով ընթացել է, հարցը տրվել է, պարոն Բաբայանը իր պատասխանը հայտնել է, արձանագրվել է, արձանագրությունը կազմվել է ճիշտ, որևէ իրավունքի խախտում թույլ չի տրվել։

- Այսինքն՝ պարոն Բաբայանի իրավունքները լիարժեք պաշտպանված են։

- Միանշանակ, ինչի մասին է խոսքը, եթե նրա իրավունքների որևէ, թեկուզ աննշան խախտում եղած լիներ, համենայնդեպս, իմ կողմից, անպայման, դա կբարձրաձայնվեր և հակադարձ միջոցառումներ կձեռնարկվեին։ Ինչ վերաբերում է ընդհանուր օբյեկտիվությանը, դա հետագայում պարզ կլինի։ Պարոն Բաբայանին առաջադրվել են կոնկրետ մեղադրանքներ, այս առումով ես հայտնել եմ պաշտպանության կողմի կարծիքը, որ դրանք անհիմն են, երկու հոդվածներով էլ նրան մեղսագրվող արարքները պարոն Բաբայանը չի ընդունում, համարում է, որ այդ մեղադրանքները առաջադրելու հիմքերը բացակայում են։ Համենայնդեպս, այն նյութերը, որ կալանավորման ժամանակ նախաքննության մարմինը ներկայացրել է դատարանին, որպես կալանավորման հիմքեր, այդ նյութերի ուսումնասիրությունից ինձ համար պարզ է, որ որևէ հիմք չկա թե՛ նրան մեղադրանք առաջադրելու, թե՛ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար։ Մեղադրանք անձին ե՞րբ են առաջադրում, երբ լինում են բավարար ապացույցներ։ Ինձ ներկայացված այդ նյութերում չկան այդպիսի ապացույցներ։

- Դուք չե՞ք բացառում, որ քրեական գործով կան նյութեր, որոնք Ձեր ձեռքի տակ չեն, բայց դատախազությունը դրանց հիման վրա հայտարարում է կատարվածին Բաբայանի առնչության մասին։

- Ինչ վերաբերում է նախաքննություն իրականացնող մարմնի մոտ ինչ-որ նյութեր լինելուն, որոնց ես տեղյակ չեմ, ես դա, իհարկե, չեմ բացառում։ Բայց ինչ վերաբերում է նրան, որ այդ նյութերի ազդեցության ներքո Սամվել Բաբայանը ընդունել է իր առնչությունը, դա ես բացառում եմ։ Երբ մեղադրանք է առաջադրվել, Սամվել Բաբայանը հարցաքննության արձանագրության մեջ հստակ նշել է, որ առաջադրված մեղադրանքներում իրեն մեղավոր չի ճանաչում։ Եթե անձը նման հայտարարություն է անում և դա ֆիքսում է պաշտոնական փաստաթղթի մեջ, իմ կարծիքով, ոչ մեկ իրավունք չունի այլ դիրքորոշում հայտնելուց, դա արդեն կկոչվի այլ մեկնաբանություն։

- Այդ դեպքում, պարոն Քալաշյան, դատախազությունը ինչի՞ հիման վրա է նման հայտարարություն տարածում։ Դուք կարծում եմ, համոզված կլինեք, որ դատախազությունը օդից նման հայտարարություն չի կարող կատարել։

- Դուք մի մոռացեք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել, և հայտարարությունը արվել է մեղադրանք առաջադրելուց հետո։ Ի՞նչ է դատախազությունը, ձեր խոսքերով ասած, օդի միջից պետք է հայտարարություն կատարեր, բնական է, որ նման հայտարարություն պետք է աներ դատախազությունը, որովհետև և վարույթն իրականացնող մարմինը, և դատավարական հսկողություն իրականացնող դատախազը պատասխանատու են իրենց կատարած գործողությունների համար։ Ես այդ հայտարարությունը տարօրինակ չեմ համարում, բայց մենք էլ մեր հերթին անում ենք պատասխան հայտարարություն։ Եթե այդ հայտարարության մեջ ասված է, որ Սամվել Բաբայանը ընդունել է իր առնչությունը, ես համարում եմ, որ իրենց ցանկացած մեկնաբանությունն են տվել։ Նույնի վերաբերյալ մեկնաբանությունը ես էլ այլ կերպ եմ տալիս, որը կարտահայտվի իմ հետագա պաշտպանական գործողություններում։ Խնդիրը հետևյալն է՝ ԱԱԾ-ի կողմից ներկայացված փաստարկները որևէ հիմք չեն տալիս համոզված ասել, որ Սամվել Բաբայանը մեղավոր է իրեն մեղսագրվող արարքներում։ Անձը կարող է այս կամ այն կերպ առնչություն ունենալ այս կամ այն արարքին, բայց դա չի նշանակում, որ ցանկացած առնչությունը համարվում է հանցագործություն։ Կոնկրետ ինչ է նկատի ունեցել նման հայտարարություն անողը, ես դա նախաքննության գաղտնիությունից և միաժամանակ իմ պաշտպանյալի շահերից ելնելով՝ չեմ կարող բացահայտել։

- Խոսակցություններ կան, որ Սամվել Բաբայանը իմացել է «Իգլա»-ի մասին և ասել՝ թող բերեն, ուղարկենք Ղարաբաղ։ Դուք որքանո՞վ եք սա համարում իրականությանը մոտ։ Այսինքն՝ զուտ իմանալը կարո՞ղ է առնչություն համարվել։


- Նորից եմ ասում՝ քրեական գործի մանրամասները առայժմ նպատակահարմար չեմ գտնում բացահայտել։ Վաղ թե ուշ հանրությունը կտեղեկանա այդ մասին։ Բայց կարող եմ միանշանակ ասել, որ մեղադրանքում տեղ գտած այն ձևակերպումները, որ Սամվել Բաբայանը պատվիրել է այդ զենքը բերել, պարտավորվել է դրա գումարը վճարել, հանձնարարել է ինչ-որ գործողություններ կատարել և այլ, և այլն այդ բոլորի հետ Սամվել Բաբայանը որևէ կապ չունի։ Ես դա առայժմ ցավագին չեմ ընդունում, որովհետև ի վերջո հարուցված է քրեական գործ, հասկանալի պատճառով այս քրեական գործը հնչեղություն է ստացել։ Մենք, անհրաժեշտ պաշտպանական գործողությունները կատարելով հանդերձ, և ես, և Սամվել Բաբայանը համբերատար սպասում ենք նախաքննության ընթացքին։ Այն, ինչ մեզ ներկայացրել են, դրանց արդեն իսկ տեղյակ ենք։ Սպասում ենք ընթացքին։

- Պարոն Քալաշյան, ովքե՞ր են այս գործով մյուս երկու կալանավորվածները և արդյոք հարցաքննությունից հետո առերեսման անհրաժեշտություն առաջացել է։

- Ես չեմ հայտնի, թե ովքեր են նրանք, եթե վարույթն իրականացնող մարմինը այդ տվյալները չի հրապարակել, ես ևս չեմ հրապարակի։ Կասեմ միայն, որ ոչ մեկի հետ առերեսում կատարված չէ։

- Բայց դուք առերեսման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։

- Ոչ, միանշանակ ոչ։

- Այսինքն, հակասական ցուցմունքներ չկան։

- Առերեսում լինում է այն դեպքում, երբ հակասություն է առաջանում ցուցմունքներում։ Նման էական հակասություններ, որքանով հայտնի են ինձ ներկայացված նյութերում, չկան։ Այսինքն՝ պարոն Բաբայանի դեմ, որ նա կատարել է մեղադրանքում մատնանշված այս կամ այն գործողությունը, նման ոչ մի ուղղակի ցուցմունք պարոն Բաբայանի դեմ չկա։

- Իսկ նրանք ճանաչո՞ւմ են Սամվել Բաբայանին կամ նրանք հանրությանը հայտնի անձի՞նք են։

- Այդ հարցին էլ ես չեմ պատասխանի։

- Չե՞ն ճանաչում Բաբայանին։

- Չեմ պատասխանի։

- Բաբայանի զինակից ընկերները հայտարարում են, որ այս քրեական գործում քաղաքական ենթատեքստ կա, դուք կամ Սամվել Բաբայանը ի՞նչ կարծիքի եք, արդյոք դուք, որպես իրավաբան, տեսնո՞ւմ եք քաղաքական ենթատեքստ։

- Ես գտնում եմ, որ առայժմ խնդիրը իրավական հարթության մեջ է։ Ես չեմ գտնում, որ սա քաղաքական ենթատեքստ ունի։ Ուրիշ բան, եթե նախաքննության համապատասխան փուլում, երբ մեզ՝ պաշտպանության կողմին, հայտնի լինեն նախաքննության տվյալները և արդեն, ինչպես այս պահի դրությամբ, այնպես էլ տվյալ պահին, համոզված լինենք, որ քրեական գործով ձեռք բերված տվյալները բավարար չեն Սամվել Բաբայանին նույն մեղադրանքը (առաջադրելու - Aysor.am), բայց շարունակվի նման մեղադրանքը ուժի մեջ մնալը, այդ պահին նոր միայն կարելի է ենթադրություն անել, որ այդ գործը քաղաքական ենթատեքստ ունի։ Այս պահի դրությամբ ես նման կարծիքի չեմ։

- Լավ, պարոն Քալաշյան, ի՞նչ բովանդակությամբ բողոք եք ներկայացնելու։

- Մեր վերաքննիչ բողոքը լինելու է այն հիմքով, որ բացակայում է հիմնավոր կասկածը։ Այսինքն՝ անձին կալանավորելու ժամանակ դատարանը պետք է պարզեր, թե առկա է արդյոք մեղսագրվող արարքում անձի վերաբերյալ հիմնավոր կասկածներ։ Այսինքն, որ անձը որևէ առնչություն, հանցավոր առնչության մասին է խոսքը հիմնավոր է։ Առաջին ատյանի դատարանում նախաքննության մարմնի կողմից ներկայացված նյութերից երևում էր, որ իրեն մեղսագրվող արարքներում Սամվել Բաբայանի վերաբերյալ հիմնավոր կասկածը բացակայում է։

- Կներեք, հարց առաջացավ. Հանցավոր առնչության մասին խոսք լինել չի կարող, բայց առնչության մասին կարող է լինել։

- Ես դա ընդհանուր առմամբ եմ ասում։

- Ոչ, այս գործի վերաբերյալ։

- Այս գործի վերաբերյալ, դուք նորից մանրամասների մասին եք հարցնում, որը չեմ կարող հայտնել, քանի որ գործը նախաքննության փուլում է։

Հեղինակ՝ Հասմիկ Համբարձումյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:05 Հույսի նշան՝ կոտրված սերնդի համար. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը հանդիպել և շնորհավորել է արցախցի ուսանողուհուն Այսօր, 12:01 «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամը փրկեց այս տարվա «Արտավազդ» մրցանակաբաշխությունը». Հակոբ Ղազանչյան (Տեսանյութ) Այսօր, 11:55 Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ նախարարի տեղակալին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը Այսօր, 11:51 Դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում սպասվում է ապրիլի 1-5-ն ընկած ժամանակահատվածում Այսօր, 11:37 Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման 40 հատ «iPhone» Այսօր, 11:28 «Հիմա էլ Փաշինյանն է ընկել հայրենասերների հետևից». գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը տեղեկացրել է իր տունը խուզարկելու մասին Այսօր, 11:21 2023թ. ՌԴ-ից ՀՀ է փոխանցվել 3,9 մլրդ դոլար տրանսֆերտ, մեծ մասը՝ «Միր» քարտերով. ՀՀ-ն կարո՞ղ է այդքան միլիարդի հոսքից հրաժարվելու ճոխություն թույլ տալ իրեն. Շաքե Իսայան Այսօր, 11:16 Դավիթ Օհանյանը նշանակվել է Սյունիքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Այսօր, 11:13 Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու ԱԺԲ մյուս անդամների բնակարանները Այսօր, 11:09 Ի՞նչ կլինի, եթե իշխանությունն իրականացնի Ադրբեջանի ցանկությունը Տավուշում. Սուրեն Պետրոսյան (Տեսանյութ) Այսօր, 11:00 Որքանո՞վ է հավանական, որ Հայաստանը դառնա ԵՄ անդամության թեկնածու Այսօր, 10:58 Մութ ամպեր՝ Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի գլխին. «Կապիտալ պլյուս» ՍՊԸ տնօրենը նրա դեմ հաղորդում է ներկայացրել Այսօր, 10:54 Երևանում թալանել են «Տոյոտա Երևան» ՍՊԸ վաճառքի բաժնի ղեկավարի «Toyota»-ները Այսօր, 10:41 ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը Այսօր, 10:37 «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են Այսօր, 10:33 Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն Այսօր, 10:29 Տեսնում ենք Աստծո անսահման սերը մարդկանց նկատմամբ. մեր հոգին էլ պետք է նորոգվի. Ավագ ուրբաթ Այսօր, 10:19 Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 10:14 Հայաստանի կառավարության նիստում «մարդ է վատացել» և «ուշաթափվել»՝ Արցախի նախագահի հայտարարությունից. Պատգամավոր Այսօր, 10:03 «Նժարին դրված էին իմ անձի հետ առնչություն չունեցող հարցեր»․ դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել Այսօր, 10:02 «Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ Այսօր, 09:54 «Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին Այսօր, 09:52 «Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները Այսօր, 09:50 «Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում Այսօր, 09:48 «Ժողովուրդ». Պաշտոնյային ոչ հարիր պահվածքն ազդելու է պատվավոր հյուպատոսների գործունեության վրա Այսօր, 09:45 «Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա առաջիկայում տնտեսագիտական համալսարանի նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում Այսօր, 09:42 «Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար Այսօր, 09:40 «Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է 28/03/2024 23:16 Սուրբ Գայանե վանքում կատարվեց Խավարման կարգը ՝ խորհրդանշելով Տիրոջ խաչելությունն ու թաղումը 28/03/2024 23:02 Կորեայի հետ համագործակցության հեռանկարներն են քննարկել ԱԳՆ-ում 28/03/2024 22:45 Ավինյանը տեսակապ է հաստատել Լոնդոնի հետ․ Երևանի նոր գլխավոր հատակագծի մշակման հարցն են քննարկել 28/03/2024 22:35 «Կա ճանապարհի մի կտոր, որը կարող ենք մի քանի կիլոմետր այս կողմով սարքել»․ Ալեն Սիմոնյանը նույնպես քարտեզ ցուցադրեց ու պնդեց՝ Տավուշում ինչ անում են, «մեզ է պետք» 28/03/2024 22:21 Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան 28/03/2024 22:14 Մայր Աթոռում՝ Սուրբ Տրդատի բաց խորանին, Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը 28/03/2024 22:01 Հայմորիտը երեխաների մոտ․ Բուժման մեթոդներ 28/03/2024 21:45 Կատարված իրավախախտման շրջանակում գոյացած պարտավորությունը որ դեպքում կհամարվի ամբողջությամբ կատարված․ պարզաբանում են ՆԳՆ-ից 28/03/2024 21:30 Տաք օդային հոսանքներ են ներթափանցում Հայաստան 28/03/2024 21:14 Փաշինյանը շարունակում է կյանքի կոչել Ալիևի պահանջները․ այսօրվա հայտարարությունը շատ վտանգավոր է՝ ներազգային պառակտիչ բնույթ ունեցող․ Գեղամ Մանուկյան 28/03/2024 20:59 Հայաստանի և Սփյուռքի ազգային ուժերի համախմբումը հրատապ անհրաժեշտություն է․ Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկություն․ ՀՅԴ Բյուրո 28/03/2024 20:46 Պուտինին հրավիրել են Վիետնամ 28/03/2024 20:33 Ե՞րբ է անհրաժեշտ հանձնել տեստոստերոն հորմոնի մակարդակը որոշող թեստ 28/03/2024 20:19 «Աշխարհի համար նոր պրոբլեմներ մի ստեղծեք»․ Չինաստանը մտահոգված է AUKUS-ի հնարավոր ընդլայնմամբ 28/03/2024 20:04 Դժվար իրավիճակներում Երևանի շահերը պաշտպանել է հենց ՀԱՊԿ-ը, իսկ այժմ ԵՄ առաքելությունը Հայաստանում վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության․ Լավրով 28/03/2024 19:53 Հայաստանի ղեկավարությունը մտացածին պատրվակներով, բայց գիտակցաբար խաթարում է Ռուսաստանի հետ հարաբերությունները․ ՌԴ ԱԳՆ 28/03/2024 19:41 ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչները Ռուսաստանի դեսպանի հետ են հանդիպել 28/03/2024 19:26 Մեզ համար կա երկու հայկական հանրապետություն՝ անկախ նրանից, թե ով ինչպես է մտածում, և այդ երկու հայկական հանրապետությունները մեզ համար մեկ Հայրենիք են․ Մետաքսե Հակոբյան 28/03/2024 19:10 ԵԽ անվտանգության և քաղաքական հարցերով կոմիտեի անդամները պատրաստվում են այցելել Հայաստան, Վրաստան և Ադրբեջան 28/03/2024 18:56 Ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 18:46 Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը․ Երեք բժշկի մեղադրանք է առաջադրվել 28/03/2024 18:33 Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատումը 28/03/2024 18:20 «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծն են քննարկել 28/03/2024 18:07 Ստացվում է՝ «ժողովրդավարության բաստիոնի» կառավարչի համար ես, Վազգենը, Դոնալդ Թրամփն ու Ջո Բայդենը խուլիգաններ ենք․ Դուք նու՞յնպես կարծում եք, որ մեր արածը խուլիգանություն է․ Բաց նամակ՝ ԱՄՆ դեսպանին 28/03/2024 17:51 «Կրոկուս Սիթի Հոլլի» վրա հարձակում կատարած ահաբեկիչները եղել են թմրամիջոցների ազդեցության տակ 28/03/2024 17:38 «Թիրախավորում են Արցախի՝ առանց այն էլ շատ խոցելի իշխանություններին և ավելի մեծ վտանգներ են ստեղծում բոլորիս համար»․ Բեգլարյանը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին 28/03/2024 17:26 Բերդ-Ճամբարակ ճանապարհը փակ է 28/03/2024 17:15 Լատվիայի արտգործնախարարը հրաժարական է տվել 28/03/2024 17:03 ՄԻԵԴ-ն ընդունել է Արթուր Դանիելյանի և Արմեն Աշոտյանի գործերով գանգատները 28/03/2024 16:52 Ակնհայտ է՝ Արցախի էջը փակված չէ, և Փաշինյանն ու Ալիևն ամեն ինչ անում են հարցին ադրբեջանանպաստ լուծում տալու համար․ Իշխան Սաղաթելյան 28/03/2024 16:42 Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ ԱԺ փոխնախագահ 28/03/2024 16:37 Սիսակ Գաբրիելյանը և Գիվի Միքանաձեն համագործակցության համատեղ հայտարարություն են ստորագրել 28/03/2024 16:32 «Արարատի կոնյակի գործարան» ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի. ՍԱՏՄ 28/03/2024 16:23 ՀՀ կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը. Լուսանկարներ 28/03/2024 16:17 Մարտի 30-ին կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը 28/03/2024 15:59 «Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին 28/03/2024 15:54 Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում 28/03/2024 15:49 Ավարտվել է Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքով նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը 28/03/2024 15:41 «Եթե հայ տղամարդը ձեռքը չի տանում զենքին, տանում է հեռախոսին, երբ որ պատերազմ է...»․Սյունիքի մարզպետ 28/03/2024 15:30 Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին կտրամադրի 92,300,000 եվրո արժողությամբ վարկ 28/03/2024 15:23 Հայաստանը 300 հազար դոլար կնվիրաբերի Ճապոնիային 28/03/2024 15:15 Այսօր ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում 28/03/2024 15:06 Հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ 28/03/2024 15:03 «Տղաները շատ լավ էին»․ Աղվան Վարդանյանն այցելել է Վազգեն Սաղաթելյանին և Նարեկ Սամսոնյանին 28/03/2024 14:58 Այս իշխանությունը մի բան է միայն լավ անում` հարմարավետ տեղավորվում է ադրբեջանական քաղաքական գծի մեջ և սպասարկում հանձնման օրակարգը. Աբրահամյան 28/03/2024 14:53 «Նոր ուժ». Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում 28/03/2024 14:50 «Միր» քարտերն արգելելը հավասարակշռված և զգուշավոր դիրքորոշում է, չպետք է շրջանցենք պատժամիջոցները. Թունյան 28/03/2024 14:38 Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը 28/03/2024 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին 28/03/2024 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել 28/03/2024 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան 28/03/2024 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) 28/03/2024 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ 28/03/2024 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր 28/03/2024 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ 28/03/2024 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ 28/03/2024 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն 28/03/2024 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով 28/03/2024 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին 28/03/2024 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին 28/03/2024 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) 28/03/2024 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ 28/03/2024 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ 28/03/2024 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) 28/03/2024 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) 28/03/2024 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ 28/03/2024 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական 28/03/2024 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում 28/03/2024 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան 28/03/2024 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ 28/03/2024 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն

Տվյալ բաժնի վերջին նյութերը