27/03/2017 17:34
Սիրիայի ընդդիմադիր ուժերն օդանավակայան են գրավել Ռաքքայի մատույցներում
Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ընդդիմադիր միավորված «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF), որոնք գործում են ԱՄՆ աջակցությամբ, կարևոր հաղթանակ են տարել, հայտնում է Deutsche Welle-ը:
Սիրիայում «Իսլամական պետության» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) վերջին խոշոր հենակետը համարվող Ռաքքայի ուղղությամբ հարձակման արդյունքում «Սիրիայի ժողովրդավարական ուժերը» (SDF) գրավել են ռազմական Տաբկա օդանավակայանը, որը 2014-ից ի վեր ջիհադականների ձեռքում էր: Այդ մասին հայտնել է SDF ներկայացուցիչը: Նա նաև պատմել է, որ այժմ օդանավակայանի տարածքում ականազերծում է իրականացվում: Օդանավակայանը գտնվում է Ռաքքայից դեպի 50 կմ հեռավորության վրա:
Տաբկա օդանավակայանում ռազմական գործողության հաջողությունը թույլ է տվել SDF-ին, որի կազմում են քրդական և արաբական ջոկատներ, կտրել Ռաքքայից տանող ուղիներն արևմտյան ուղղությամբ: