28/03/2017 18:29
Google Play-ում հայտնաբերվել են Minecraft-ի հավելումներում քողարկված վիրուսներ
Google Play-ի խանութում տարածվել են 87 վնասակար հավելումներ` քողարկված Minecraft խաղի հավելումներում, հայտնում է Gazeta.ru-ն` հղում անելով ESET-ին:
Այդ վիրուսները երկու տեսակի են բաժանվում` գովազդ ցուցադրելու գործառույթով ներբեռնվողներ և ֆիշինգային հավելվածներ, որոնք խաղացողին կասկածելի կոնտենտով ցանցահենային կայքերի հղումներ են ուղարկում: Օգտատերերը դրանք ներբեռնել են մի քանի հազար անգամ` մինչ Google Play-ից ջնջվելը: