28/03/2017 20:44
Ավստրալիայում մոլեգնում է «Դեբբի» արևադարձային ցիկլոնը (Տեսանյութ)
Ավստրալիայի Քվինսլենդի նահանգի ափերին մոլեգնում Է «Դեբբի» արևադարձային ցիկլոնը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Քամու պոռթկումները հասնում են ժամում 263 կիլոմետրի:
Բոուեն քաղաքում չկա Էլեկտրականություն, իսկ Էռլի-Բիչ քաղաքի բնակիչները սոցցանցերում գրում են, որ ճոճվում են տների տանիքները: Տարահանվել է ափամերձ շրջաններում ապրող ավելի քան 25 հազար բնակիչ:
Ինչպես նշել են տեղի իշխանությունների ներկայացուցիչները, սա ամենահզոր ցիկլոնն Է վերջին վեց տարվա ընթացքում: