28/03/2017 10:00
Արթուր Բաղդասարյանի ՀՎԿ-ն մարդկանց ձմեռային և գարնանային շարֆեր է բաժանել. «Ժողովուրդ»
Արթուր Բաղդասարյանի հիմնած «Հայկական վերածնունդ» կուսակցությունը չի դադարում զարմացնել մարդկանց: Եթե նախկինում ՀՎԿ դարձած ՕԵԿ-ը մարդկանց նախընտրական շրջանում բաժանում էր մուրաբաներ, հեռախոսներ, ապա հիմա սկսել է ձմեռային և գարնանային շարֆեր բաժանել: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրել են քաղաքացիները:
«Ժողովուրդ»-ն ունի նաև մարդկանց կողմից ուղարկված լուսանկարներ: Եվ չնայած սրան՝ ՀՎԿ պատգամավորության թեկնածու Էդգար Առաքելյանը հակառակն է պնդել՝ նշելով. «Դրանք սուտ լուրեր են: Ով ինչ ասես, կարող է լուսանկարել ուղարկել»:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: