28/03/2017 12:29
ՕՐՕ դաշինքը բարեհաջող տապալել է պլան A-ն, B-ն, կտապալի նաև պլան C-ն. Արմեն Աշոտյան
«Հանրապետական» կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը բնական է համարում, որ քարոզարշավի կազմակերպման, ինտենսիվության և մեթոդաբանության տեսակետից իրենք առաջատարն են, առաջատարներից է նաև «Ծառուկյան» դաշինքը։
«Ակնհայտ է նաև, որ նախընտրական հավակնություններ ունեցող դաշինքներից մեկը տապալեց պլան A-ն, խոսքը ՕՐՕ դաշինքի մասին է»,- Մեդիա կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց Արմեն Աշոտյանը։
Ըստ նրա՝ պլան A-ն լուրջ քարոզարշավն էր, հեղինակությունը, բարձր վարկանիշը. «Տեսան, որ չկա, բարեհաջող տապալեցին նաև պլան B-ն։ Իսկ դա հալածյալի կերպար ստանալն էր տարբեր միջադեպերի և գնահատականների միջոցով։ Տեսնում ենք, թե ինչպես են քարոզարշավի մեկնարկին հրաժարվում Սամվել Բաբայանի կերպարից՝ ասելով, որ ինքը ոչ մի կերպ կապ չունի իրենց հետ, հետո նույն Բաբայանի գործով փորձում էին հալածյալի կերպար ստանալ։ Հետո նաև հասկացան, որ Սամվել Բաբայանն իրեն գոնե այս պահին քաղբանտարկյալ չի համարում»։
Աշոտյանն ասաց նաև, թե երեկվանից ՕՐՕ դաշինքն անցել է պլան C-ի. Եթե իրենց մոտ չի ստացվում, ապա պետք է անպայման ինչ-որ մեկին «կպնել»։
«Օսկանյանի երեկվա ասուլիսից հետո ակնհայտ է, որ այն ռևերանսները, որ նա անում էր «Ծառուկյան» դաշինքի հանդեպ, դա պլան C-ն է, որը նույնպես տապալվելու է», - հայտարարեց նա: