28/03/2017 14:36
Զարիֆ. Ռուսաստանը Իրանի բազաները կօգտագործի «հստակ դեպքերում»
Իրանի ԱԳ նախարար Մուհամադ Զարիֆը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է իրանական ռազմաբազաները կիրառել Սիրիայում ահաբեկիչների դեմ պայքարի համար՝ «կախված հստակ դեպքերից», հայտնում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Reuters-ին:
Նա նաև նշել է, որ Կրեմլում հանդիպմանը քննարկվելու է սիրիական ճգնաժամը և տարածաշրջանային այլ խնդիրներ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին ժամանել է Մոսկվա՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպելու համար: