28/03/2017 14:18
Իշխան Զաքարյանը շնորհակալ է Գագիկ Ծառուկյանին «հիանալի քարոզարշավ անցկացնելու համար»
Կ.Դեմիրճյանի Մարզահամերգային համալիրում մեկնարկել է «Ծառուկյան» դաշինքի հանդիպումը ընտրողների հետ:
Ներկա են Նաիրա Զոհրաբյանը, Իշխան Զաքարյանը, Միքայել Մելքումյանը, Արգամ Աբրահամյանը:
Իշխան Զաքարյանը շնորհակալություն հայտնեց Գագիկ Ծառուկյանին «հիանալի քարոզարշավ անցկացնելու համար»:
Նա նաև նշեց՝ վստահ է, որ դաշինքը տանելու է համոզիչ հաղթանակ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններում: