28/03/2017 13:29
Թրամփը կոչ է արել հետաքննել Բիլ և Հիլարի Քլինթոնների կապերը ՌԴ-ի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ԱՄՆ Կոնգրեսի հետախուզական հարցերով հատուկ կոմիտեն պետք է հետաքննի նախագահական արշավի իր մրցակից Հիլարի Քլինթոնի և մի շարք այլ դեմոկրատների կապերը Ռուսաստանի հետ։ Այս մասին հանրապետականը գրել է իր թվիթերյան էջում։
«Ինչու՞ հետախուզական հարցերով Ներկայացուցիչների պալատի կոմիտեն չի հետաքննում Բիլի և Հիլարիի գործարքը, որը թույլ է տվել Uranium-ի զգալի մասին գնալ Ռուսաստան, Հիլարիի «վերբեռնումը», նրա գովքը Ռուսաստանի հասցեին կամ (Ջոն) Պոդեստայի ռուսական ընկերությունը: Ռուսաստանի հետ իմ կապերի մասին պատմությունը սուտ է», - գրել է Թրամփը։