28/03/2017 17:27
Իտալիան ժամանակավորապես դադարեցնում է Շենգենի գործողությունը
Իտալիայի իշխանությունները դադարեցնում են բաց սահմանների վերաբերյալ Շենգենի համաձայնագիրը և ժամանակավոր վերահսկողություն են սահմանում: Այս որոշումը կապված է Սիցիլիա կղզում՝ Տաորմինում, Մեծ յոթնյակի գագաթնաժողովի հետ, փոխանցում է Korrespondent.net-ը:
«G7-ի գագաթնաժողովի կապակցությամբ, որն անցկացվելու է Տաորմինում, մայիսի 10-ից մինչև ամսվա վերջ ժամանակավորապես վերահսկվելու են երկրի ներքին սահմանները, ինչպես նաև Իտալիայում ցամաքային, օդային և ծովային անցակետերը», - հայտարարել է երկրի ՆԳ նախարար Մարկո Մինիտին:
Ակնկալվում է, որ G7-ի գագաթնաժողովին, որը կայանալու է մայիսի 26-27-ին, Սիցիլիայի Տաորմին քաղաք կժամանի ավելի քան 20 հազար մարդ: