28/03/2017 14:23
Իրաքի նախագահը Մոսուլի իրադրությունը որակել է հումանիտար աղետ
Մոսուլում ստեղծված իրադրությունը հումանիտար աղետ է, բայց քաղաքը չի կարելի թողնել ահաբեկիչների ձեռքում: РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է Իրաքի նախագահ Ֆուադ Մասումը:
«Իհարկե, այն, ինչ տեղի Է ունենում, միանշանակ հումանիտար աղետ է: Օրինակ, նրանք, ովքեր երեք տարի առաջ կայուն կյանքով էին ապրում, այժմ անօթևան են մնացել, դարձել են փախստականներ, ապրում են վրաններում», - ասել է նա:
Իրաքի նախագահի խոսքով՝ «հումանիտար իրադրությունը միանշանակ բարդ է, սակայն խելամիտ չի լինի Մոսուլը թողնել ահաբեկիչների ձեռքում, նրանց դեմ անհրաժեշտ Է պայքարել, և այդ պայքարը նույնպես իր գինն ունի»:
Արևմտյան Մոսուլի վրա հարձակում սկսելու մասին Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել է փետրվարի կեսերին: