28/03/2017 14:43
Ռուսաստանը չի հավակնում այլ երկրների տարածքներին. Լավրով
Ռուսաստանը տարածքային ոչ մի հավակնություն չունի հարևան պետությունների նկատմամբ: Այս մասին «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Ռուսաստանը խաղաղ պետություն է: Հարևանների նկատմամբ մենք տարածքային հավակնություններ չունենք: Հետաքրքրված ենք, որ մեզ շրջապատեն բարեկեցիկ, բարգավաճ երկրներ, որոնց հետ մենք գործընկերական հարաբերություններ կունենանք` բարիդրացիական ոգով», - ասել է նա: