28/03/2017 15:52
Ծառուկյան. Երկրի ներսում թշնամիներ չունենք, բայց նախանձողներ շատ ունենք
Քարից էլ լինես` չես կարող դիմանալ մտածելով, որ մարդիկ անճարությունից անդունդի եզրին են կանգնած, այսօր «Ծառուկյան» դաշինքի ամփոփիչ հավաքին ասաց դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Մենք շրջել ենք բոլոր մարզերով` լսել ժողովրդի հոգս ու խնդիրը: Քար էլ լինես` չես կարող դիմանալ: Ես իմ թիմին տեղյակ եմ պահել, որ հանդիպումների ժամանակ որևէ մեկը չփորձվի մրցակիցներին վիրավորելու, ցեխ շպրտելու: Մենք երկրի ներսում թշնամի չունենք, մենք այսօր մրցակից ենք, բայց որոշ մարդիկ համարում են, որ թշնամի ենք: Մենք թշնամի չունենք, բայց նախանձողներ շատ ունենք»,- ասաց Գագիկ Ծառուկյանը` ավելացնելով.
«Մեր ուզածը թշնամանքը չէ, մեր ուզածը համակարգ փոխելն է, օրենք փոխելն է, բարեփոխումներ կատարելն է: Պետք է հրավիրենք տարբեր երկրներից ամենաուժեղ բարեփոխիչներին, ներկայացնենք մեր երկրի վիճակը, պետության իրավիճակը` ի՞նչ կարելի է անել: Ցանկացած խնդիր լուծում ունի»: