28/03/2017 15:21
Գագիկ Ծառուկյան. Իմ գործընկերները 15 մլրդ դոլարի ներդրումներ կկատարեն Հայաստանում
Գագիկ Ծառուկյանի գործընկերները, նրա հաղթանակի դեպքում, պատրաստ են 15 մլրդ դոլարի ներդրում կատարել Հայաստանում:
«Ես կարող եմ ձեզ մի լուր ասել, որից ես փշաքաղվել եմ: Տեսնելով ժողովրդի այս անվերապահ վստահությունը և տեսնելով, որ մենք հաղթելու ենք, իմ գործընկերներն այս օրերին ինձ զանգահարելով ասել են` «պարոն Ծառուկյան, մենք պատրաստ ենք 15 մլրդ դոլարի ներդրում կատարել երկրում»: Ես ձեզ ազնվությամբ ասեմ` ես իրոք փշաքաղվել եմ, դա գալիս է մարդու ապրածից, մարդու պահվածքից, իմ հզորությունից, իմ հարգանքից, իմ ճիշտ պահվածքից, ես ճիշտ եմ ներկայացրել իմ ազգը դրսում», - ասաց Գագիկ Ծառուկյանը իր գլխավորած դաշինքի ամփոփիչ հավաքին:
Նա նշեց, որ հաղթելու դեպքում կատարվելու են դաշինքի 15 կետերը, որից հետո` ներդրումներ տարբեր ոլորտներում:
«Երբ գա հաղթանակի ժամանակը, իրենք իրենց ինքնաթիռներով կգան, կներկայանան, կասեն, որովհետև գիտեն մեր ժողովուրդը լավ, աշխատող ժողովուրդ է», - ասաց Գագիկ Ծառուկյանն` անդրադառնալով խոստացված ներդրումներին: