28/03/2017 09:37
ԿԲ-ն այլևս մտադիր չէ գնալ տոկոսադրույքի նվազեցման. ՀԺ
Այսօր ՀՀ կենտրոնական բանկի խորհուրդը իր նիստում քննարկելու է վերաֆինանսավորման տոկոսադրույքի հարցը։ Կասկածներ կան, որ ԿԲ խորհուրդը այս անգամ այլևս չի նվազեցնի տոկոսադրույքը, ինչն անում էր արդեն ամիսներ շարունակ։ Այս մասին գրել է «Հայկական ժամանակ»-ը:
Անցած մեկուկես տարվա ընթացքում ԿԲ-ն պարբերաբար նվազեցրել է տոկոսադրույքը՝ ավելի քան 10 տոկոսից այն հասցնելով 6 տոկոսի, ինչը ամենացածրն է վերջին 6 տարվա ընթացքում։ Սակայն «Ռոյթերս» գործակալությունը տված հարցազրույցում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը հայտարարել է, որ ԿԲ-ն այլևս մտադիր չէ գնալ տոկոսադրույքի նվազեցման։
«Այդ մակարդակից ցածր տոկոսադրույքը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ տնտեսության իրական և ֆինանսական հատվածների դինամիկայի վրա», - ասել է Ջավադյանը։
Պատկերավոր ասած՝ տնտեսության իրական հատվածում գործերը այնքան էլ լավ չեն։