28/03/2017 12:40
Շուտ ապաքինվիր, ախպոր պես. Մարկոս Պիզելին առողջություն է մաղթել Գևորգ Ղազարյանին
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին առողջություն է մաղթել Գևորգ Ղազարյանին։
«Հույս ունեմ, որ շուտ կապաքինվես, եղբայր: Հույս ունեմ՝ քեզ շուտով տեսնել գոլ խփելիս, որպեսզի միասին տոնենք այն ևս մեկ անգամ: Ուժեղ եղիր: Շուտ ապաքինվիր, ախպոր պես»,- «Ինստագրամի» իր էջում գրել է Մարկոս Պիզելին:
Հիշեցնենք, որ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպմանը Գևորգ Ղազարյանը վնասվածք ստացավ։
Գևորգ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է և, նախնական հետազոտությամբ, Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք։ Գևորգ Ղազարյանի ոտքն այժմ գիպսի մեջ է: Նա կմեկնի Գերմանիա` հետազոտության: Ամենայն հավանականությամբ, Գևորգ Ղազարյանը կենթարկվի վիրահատության: