28/03/2017 20:31
Մեքսիկայում ինքնաթիռի մոտ սելֆի անող աղջիկներն առանց գլուխ են մնացել
Մեքսիկական Չիուաուա նահանգի Չինիպաս քաղաքում երկու աղջիկ մահացել է վայրէջք կատարող ինքնաթիռի ֆոնին սելֆի անելու ժամանակ, հայտնում է Lenta.ru-ն՝ հղում անելով Proceso-ին:
Միջադեպը տեղի է ունեցել օդանավակայանի թռիչքուղու վրա. 17-ամյա և 18-ամյա աղջիկները քաղաք են ժամանել ձիարշավը դիտելու նպատակով, որն անցկացվել է քաղաքի օդանավակայանում: Մրցումների ավարտից հետո աղջիկները մոտեցել են այլ թռիչքուղու և սկսել սելֆիներ անել: Ենթադրաբար, նրանք չեն լսել մոտեցող փոքր ինքնաթիռի ձայնը՝ այնտեղ տիրող աղմուկի պատճառով:
Օդաչուն նկատել է աղջիկներին, սակայն չի կարողացել խուսափել բախումից. նա մտավախություն է ունեցել, որ ինքնաթիռը վթարի կենթարկվի:
Una avioneta mata a dos jovencitas que se tomaban fotos en una pista de aterrizaje https://t.co/GiW1pA2Wre
— Proceso (@revistaproceso) March 27, 2017