28/03/2017 19:04
Մուսուլի հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածներից
Իրաքյան Մոսուլում հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել ավիահարվածներից: Իրաքի կառավարությունը հորդորել է նրանց մնալ իրենց տեղերում, չհեռանալ տներից և չգնալ պոտենցիալ ավելի անվտանգ տեղեր: Այդ մասին ասվում է Amnesty International (AI)-ի իրավապաշտպանների հայտարարության մեջ, փոխանցում է DW.com-ը:
Ըստ կազմակերպության, որը հղում է կատարում ականատեսներին և ավիահարվածներից փրկվածներին, ԻՊ (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) գրոհայինները կամ ավերված տների հարևանությամբ են եղել, հիմնականում տանիքներին ու այգիներում, կամ մոտակա շենքերում, որոնք հարձակման թիրախ չեն եղել:
Մեծաթիվ զոհերը Մոսուլի խաղաղ բնակչության շրջանում լրջորեն բարդացրել է քաղաքի գրոհը: