28/03/2017 15:00
Նիկոլայ Նոսկովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց
Ռուս հայտնի երգիչ Նիկոլայ Նոսկովը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց, բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երգչի մամուլի ծառայությանը:
«Իրականացված հետազոտության արդյունքներով՝ բժիշկները նրան պատրաստում են պարանոցի հատվածում տրոմբի հեռացման վիրահատության», - ասված է մամուլի ծառայության հայտարարությունում: Ինտենսիվ թերապիայի կուրսը Նոսկովն անցնում է «Լապինո» հիվանդանոցում:
Երգչի առաջիկա համերգները նախատեսված են ապրիլի վերջին: Արդյոք դրանք կհետաձգվեն, դեռ հայտնի չէ: