28/03/2017 14:08
Գերմանացի քաղաքական գործիչները քննարկում են ՌԴ-ում Ֆուտբոլի ԱԱ-2018-ի բոյկոտի հարցը
Երկրում, որտեղ ոտնահարվում են մարդկանց տարրական քաղաքացիական իրավունքները, չպետք է անցկացվեն միջազգային մրցաշարեր: Նման կարծիք է հայտնել բունդեսթագում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակցության դաշինքի փոխնախագահ Միխայիլ Ֆուկսը, փոխանցում է DW.com-ը:
Մոսկվայում հակակոռուպցիոն ցույցերի մասնակիցների ձերբակալությունից և ոստիկանության կողմից ուժի կիրառումից հետո գերմանացի քաղաքական գործիչները վերսկսել են Ռուսաստանում 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը բոյկոտելու մասին քննարկումները:
Քաղաքական գործչի կարծիքով՝ Ռուսաստանում մարդու իրավունքների և անվտանգության հետ կապված անբարենպաստ իրավիճակը կհանգեցնի նրան, որ ֆուտբոլի մի շարք երկրպագուներ զերծ կմնան Ռուսաստան այցելությունից:
«Միջազգային սպորտային մրցույթների բոյկոտը պետք է հազվադեպ բացառիկ դեպք լինի, սակայն Ռուսաստանն արդեն առաջին տարին չէ, որ շարժվում է վտանգավոր ուղղությամբ՝ խախտելով միջազգային իրավունքը և մարդու իրավունքը, ինչը լիովին անթույլատրելի է», -ընդգծել է Ֆուկսը: