28/03/2017 19:16
Ռոհանին հանդիպել է Պուտինին
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդում է Gazeta.ru-ն:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանին և Իրանին կապում են շատ տարիներ, «եթե ոչ համագործակցության հարյուրամյակներ»:
«Իրանը մեր բարի հարևանն է և հուսալի կայուն գործընկերը: Մենք աշխատում ենք արդյունավետ գրեթե բոլոր ուղղություններով: Ավելի քան 500 տարի է, ինչ դիվանագիտական հարաբերություններ ունենք», - ասել է նա:
Պուտինը նաև նշել է, որ Իրանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը աճել է մոտ 70 տոկոսով:
Ռոհանին իր հերթին հայտարարել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջև հարաբերությունները զարգացել են դրական ուղղությամբ և այժմ նոր փուլ են դուրս եկել: Նա նաև հիշատակել է ահաբեկչության դեմ համատեղ պայքարի մասին: