28/03/2017 20:15
Վինձորյան ամրոցում խստացվել են անվտանգության միջոցառումները
Վինձորյան ամրոցի շուրջ պահակախմբի փոփոխությունից առաջ պատնեշներ կտեղադրեն` ելնելով անվտանգության նկատառումների, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Ինչպես հստակեցրել է Թեմզայի հովտի ոստիկանության ներկայացուցիչ Սարա Գրեմը, պատնեշները պետք է լրացուցիչ պաշտպանություն ապահովեն մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար: Նրա խոսքով` այդ միջոցառումները ձեռնարկվում են Վեսթմինսթերում վերջին իրադարձությունների ֆոնին, որտեղ մարտի 22-ին 52-ամյա բրիտանացի Հալիդ Մասուդը հարձակվել է անցորդների վրա ու սպանել ոստիկանի:
«Ես հույս ունեմ, որ Վինձորում մարդիկ ըմբռնմամբ կմոտենան պատնեշներ տեղադրելուն և կհասկանան` ինչու է դա անհրաժեշտ», - ասել է Սարա Գրեմը: