28/03/2017 22:57
Ֆրանսիան պատրաստ է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը. Վիսկոնտի
Եթե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջև պայմանավորվածություն ձեռք բերվի հանդիպման մասին, ապա Ֆրանսիան պատրաստ է այն կազմակերպել, լրագրողներին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտին Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո։
«Արցախպրեսի» հաղորդմամբ, բանակցությունները շարունակելու համար անհրաժեշտ է, որպեսզի շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքեր չարձանագրվեն, իսկ առաջ գնալու համար կողմերը պետք է փոխզիջման գան։
Իր հերոին ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովն ասել է, որ նախագահ Բակո Սահակյանի հետ քննարկել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի խմբի ընդլայնման հարցը։
Նա նշել է, որ ինչպես արդեն հայտնի է, պայմանավորվածություն կա խմբի կազմն ավելացնել 7 հոգով: Պոպովի խոսքով, այդ կապակցությամբ կան որոշ տեխնիկական հարցեր, որոնք ուշացնում են գործընթացը:
«Այսօր Անջեյ Կասպշիկը ներկայացրել է իր տեսակետը, թե ինչպես այն կատարել: Դա այն հարցերից է, որ մենք նախատեսում ենք քննարկել Վիեննայում, ապրիլին», - ասել է Պոպովը։