28/03/2017 13:55
Մեքսիկական բանտում խռովության ժամանակ տասնյակ մարդիկ են վիրավորվել
Առնվազն 45 մարդ վիրավորվել է երկուշաբթի Մեքսիկայի Նուևո-Լեոն նահանգի Կադերեյտա քաղաքի բանտում ծագած խռովության հետևանքով, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Excelsior պորտալին:
Տուժողների թվում են ինչպես կալանավորները, այնպես էլ հսկիչները, որոնցից չորսին պատանդ են վերցրել:
Անցյալ շաբաթ մեքսիկական մեկ այլ քաղաքի՝ Սյուդադ Վիկտորիայի բանտում կալանավորների միջև բախման ժամանակ 3 մարդ սպանվել էր, մեկը՝ ծանր վիրավորվել: Նախքան բախմանը բանտից ստորգետնյա թունելով 29 կալանավոր էր փախել: