28/03/2017 15:10
Գյումրիի նախկին քաղաքապետը վստահեցնում է, որ ինքը «նաստրադամուսը» չէ
Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը «Ծառուկյան» դաշինքի քարոզարշավը գնահատում է «շատ նորմալ»:
«Շատ նորմալ, գեղեցիկ, օրենքի սահմաններում, Շիրակում այդպես է», - այսօր Կ.Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Վարդան Ղուկասյանը ընտրողներին հորդորեց քվերարկել խղճի մտոք և ըստ արժանվույն գնահատել մարդկանց արածը:
«Քարոզարշավն անցնում է ազգանպաստ ձևով, բայց արդյունքների մասին խոսել չեմ ցանկանում, կապրենք՝ կտեսնենք», - ասաց նա։
Հարցին`ով շատ ձայն կհավաքի`ի՞նքը, թե՞ Վարդևան Գրիգորյանը, Գյումրիի նախկին քաղաքապետը պատասխանեց. «Կապրենք՝ կտեսնենք: Հո ես նաստրադամո՞ւսը չեմ»։