29/03/2017 12:25
ԱՄՆ Սենատը վավերացրել է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության պայմանագիրը
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը վավերացրել է ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության մասին պայմանագիրը, հայտնում է Lenta.ru-ն:
Գործակալության տվյալով՝ այդ որոշման օգտին տրվել է ձայների մեծամասնությունը՝ 86 կողմ և միայն 2-ը դեմ։ Քվեարկության արդյունքներով փաստաթուղթը կուղարկվի Սպիտակ տուն՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրման համար։
Սպասվում է, որ Չեռնոգորիան Հյուսիսատլանտյան դաշինքի կազմի մեջ կմտնի այս տարի։ Երկրի իշխանությունները մտադիր են համապատասխան որոշումն ընդունել ոչ թե հանրաքվեով, այլ խորհրդարանում քվեարկությամբ։