29/03/2017 10:30
Պատերազմը ցույց տվեց, որ հույսը միայն մեր, Հայաստանի և Սփյուռքի վրա պետք է դնենք. Արայիկ Հարությունյան. «Առավոտ»
«Ապրիլյան պատերազմը շատ բան է փոխել կարգավորման նկատմամբ մեր մոտեցումներում։ Ներկայացվող սկզբունքները համահունչ չեն իրականությանն ու մեր կարիքներին, առավել ևս՝ Արցախի նկատմամբ ագրեսիայի պայմաններում միջազգային հանրության իներտության ֆոնին։ Սա առանցքային հարց է Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար։
Պատերազմը ցույց տվեց, որ հույսը միայն մեր, Հայաստանի և Սփյուռքի վրա պետք է դնենք։ Ակնհայտ է, որ կարգավորման գործընթացը լուրջ վերափոխման կարիք ունի, և առանց Արցախի մասնակցության այն կորցնում է իր իմաստը», - «Առավոտ»-ին տված բացառիկ հարցազրույցում նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում: