29/03/2017 16:53
Բոբ Դիլանը համաձայնել է ընդունել Նոբելյան մրցանակը
Ամերիկացի երաժիշտ և գրող Բոբ Դիլանը համաձայնվել է ընդունել գրականության բնագավառում ստացած Նոբելյան մրցանակը, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Շվեդիայի ակադեմիային:
Դիլանը Նոբելյան մրցանակի էր արժանացել 2016թ. հոկտեմբերի, սակայն մինչև հիմա չիստացել այն: Նա նաև հանդես չի եկել նոբելյան դասախոսությամբ, որը անհրաժեշտ է 910 հազար դոլարը ստանալու համար:
Ակադեմիայի ներկայացուցիչները Դիլանի հետ կհանդիպեն Ստոկհոլմում, որտեղ երաժիշտը մոտակա ժամանակներս համերգներ է տալու: Դափնեկիրը դասախոսություն չի կարդա: Ակնկալվում է, որ նա կուղարկի դրա ձայնագրությունը: