29/03/2017 14:44
Գևորգ Ղազարյանը բուժզննում է անցնում Մյունխենում
Հայաստանի ազգային հավաքականի և պորտուգալական «Մարիտիմուի» կիսապաշտպան Գևորգ Ղազարյանն այս պահին գտնվում է Գերմանիայի Մյունխեն քաղաքի մասնագիտացված կլինիկաներից մեկում և անցնում է բժշկական հետազոտություն, հաղորդում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։
Հիշեցնենք, որ Աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան հանդիպմանը Գևորգ Ղազարյանը վնասվածք ստացավ։
Նշենք, որ ազգային հավաքականի բժիշկ Կարեն Ստեփանյանն ասել էր, որ Գևորգ Ղազարյանի վնասվածքը բավականին լուրջ է և, նախնական հետազոտությամբ, Գևորգի մոտ ախտորոշվել է ծնկի խաչաձև կապանների մասնակի պատռվածք և մենիսկի վնասվածք։