29/03/2017 15:50
ԻՊ-ի ղեկավարները Ռաքքայից փախչում են
Վերջին օրերին «Իսլամական պետություն» (Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում արգելված) ահաբեկչական խմբավորման տասնյակ ներկայացուցիչներ և նրանց ընտանիքի անդամները լքել են սիրիական Ռաքքա քաղաքը: Այս մասին հայտում է Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպությունը, փոխանցում է Newsru.co-ն:
Կազմակերպության տվյալներով՝ վերջին օրերին ԻՊ-ի շուրջ 80 ակտիվիստ ընտանիքների հետ նավակներով անցել են Եփրատ գետը, որպեսզի փախչեն քաղաքից:
Շուրջ երկու շաբաթ առաջ քաղաքից հեռացել էր ավելի քան 300 ակտիվիստ: Ենթադրվում է, որ նրանց մի մասը փախել է Համայի շրջան, մյուս մասը՝ Դեր Զոր: