29/03/2017 17:20
Ուկրաինայում Լեհաստանի հյուպատոսարանը նռնականետով գնդակոծվել է
Ուկրաինայի Լուցկի շրջանի ոստիկանությունը հաստատել է, որ գնդակոծվել է Լեհաստանի գլխավոր հյուպատոսությունը, առնվազն մեկ պայթյուն է հնչել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պայթյունի հետևանքով տանիքին 2-3 տրամագիծ խորությամբ անց է առաջացել:
Դեպքի վայրում քննչական խումբ է աշխատում: Շենքի պահակախումբը հայտնում է, որ 2 պայթյուն է լսվել: Փոխհյուպատոս Քշիշթոֆ Սավիցկու խոսքով՝ նռնականետ է կիրառվել: Հաղորդվում է, որ դեպքի արդյունքում տուժածներ չկան: