29/03/2017 18:40
Մենք ժողովրդին կվերադարձնենք բոլոր թալանված գումարները. Լևոն Զուրաբյան
Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի հանրահավաքը: ՀՀ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն իր ելույթում կարևորեց ընտրական օրենսգրքում տեղի ունեցած փոփոխությունների մասով ՀԱԿ ունեցած ներդրումը:
«Այդ փոքրիկ ձեռքբերման շնորհիվ մեր երկրի ապագան ձեր ձեռքում է: Քանի որ քվեարկությունը գաղտնի է, ապրիլի 2-ին ժողովուրդն իր քվեով կարող է հեղափոխություն կատարել: Եկեք ապրիլի 2-ին կատարենք այդ հեղափոխությունը: Եկեք և քվեարկեք Կոնգրես-ՀԺԿ դաշինքի օգտին, որպեսզի մեր երկրում հաստատվի ժողովրդավարություն», - ասաց Լ. Զուրաբյանը:
Վերջինս ընդգծեց, որ դաշինքնը պատրաստ է վերացնել ստեղծված կոռուպցիոն ռեժիմը, միայն թե դրա համար իրեն ժողովրդի քվեն է անհրաժեշտ:
«Եկեք միասին վերացնենք Հայաստանի կոռուպցիոն ռեժիմը, ժողովրդին վերադարձնենք բոլոր թալանված գումարները: Այդ ամենը դուք կարող եք անել ապրիլի 2-ին մեկ քվեարկությամբ», - ասաց նա: