29/03/2017 11:06
ԿԸՀ-ն կդիմի գլխավոր դատախազություն
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ձայնագրություններից մեկում նշվում է, թե Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը խոստովանել է, որ ամուսնու հետ միասին զբաղվում է ՀՀԿ նախընտրական ցուցակներով։
Նա պատմել է, որ «ընդհանուր ցուցակում մոտ 1700 մարդ կա, որոնց մեկ ամսից ավելի է զրուցում են ու վախեցնում»։
ԿԸՀ-ն երեկ արտահերթ նիստում որոշել է. «Գյումրիի թիվ 37 դպրոցի տնօրենի մասով, ձայնագրության մեջ ընտրողների ազատ կամքի իրականացման խոչընդոտմանն ուղղված հանցագործության նշանների առկայության կապակցությամբ, ԿԸՀ-ն արձանագրել է, որ նշված հարցի քննարկումն ու իրավական գնահատականը գտնվում են ԿԸՀ լիազորությունների շրջանակից դուրս»։