29/03/2017 12:52
Կամչատկայում 6.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Խաղաղ Օվկիանոսում՝ Կամչատկայի Ուստ Կամչատսկ ավանից ոչ հեռու, 6.7 մագնիտուդով հզոր երկրաշարժ է գրանցվել: Բնակավայրում ցնցումները զգացվել են 5 բալ ուժգնությամբ, փոխանցում է ТАСС-ը:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 16:09-ին:
Մի քանի կրկնակի ցնցում են արձանագրել՝ մինչև 5 բալ ուժգնությամբ, որոնց հետևել են ավելի թույլ հետցնցումները:
Կամչատկայի երկրամասի սոցծրագրերի նախարար Սերգեյ Խաբարովը տեղեկացրել է, որ բնակավայրերում զոհեր և ավերածություններ չկան: