29/03/2017 10:16
ՀՀԿ-ն փորձում է ճշտել, թե պետական գերատեսչությունների աշխատակիցներն ում են ընտրելու. ՀԺ
Պետական գերատեսչություններից՝ նախարարություններից և այլ հիմնարկներից «Հայկական ժամանակ» -ն ահազանգ է ստացել, որ ՀՀԿ գրասենյակից սոցհարցման անվան տակ փորձում են իրենցից ճշտել, թե որ կուսակցությանը կամ դաշինքին են ընտրելու:
«Մի քանի աշխատակիցների ներկայացմամբ՝ այդ հարցն ուղղելու համար զանգում են անգամ իրենց բջջային հեռախոսահամարներին: Նրանք կարծում են, որ իրենց գերատեսչությունների ղեկավարներն են իրենց հեռախոսահամարները տրամադրել այդ հարցումները կազմակերպողներին», - գրել է թերթը: