29/03/2017 15:41
Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածը երկկողմանի երթևեկելի կդառնա մայիսի վերջին. Նախարար
Հյուսիս - հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ծրագիրը ոչ թե ձախողված կարելի է համարել, այլ՝ ծրագիր, որը գուցե ճիշտ չի կառավարվել, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ տրանսպորտի, կապի ու ՏՏ նախարար Վահան Մարտիրոսյանը։
«Ամեն ամիս անձամբ եմ այցելում ու պարզում, թե ինչ փուլում են այժմ շինարարական աշխատանքները: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Երևան-Արտաշատ հատվածը երկկողմանի երթևեկելի կդառնա մայիսի վերջին», - ասաց նախարարը, սակայն դսժվարացավ պատասխանել, թե երբ կավարտվի ողջ ծրագիրը։
Անդրադառնալով Լարսի ճանապարհին՝ Վահան Մարտիրոսյանն ասաց, որ Լարսին այլընտրանք կա։
Նախարարի խոսքով՝ այլընտրանք է և՛ լաստանավով փոխադրումը, և՛ ավիափոխադրումը:
«Այլընտրանքային, սակայն ցամաքային ճանապարհ ունենալու հնարավորությունները նույնպես քննարկվում են», - ասաց նախարարը: